Նոյեմբերի 26-ի երեկոյան Կիեւ ժամանած Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն հայտարարել է, որ Ուկրաինային մարդասիրական ականազերծման համար ավելի քան 110 միլիոն դոլարի օգնություն կտրամադրվի: Ալեն Բերսեն նշել է, որ Ուկրաինայում հումանիտար ականազերծումն իր երկիրն առաջնահերթություն է համարում, մանավանդ երբ դա անմիջականորեն անդրադառնում է պարենային անվտանգության վրա։
«Որոշում ենք ընդունել 100 միլիոն շվեյցարական ֆրանկ (ավելի քան 113 միլիոն դոլար) լրացուցիչ փաթեթի մասին»,-հայտարարել է Շվեյցարիայի նախագահը Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած ասուլիսին։