Հայաստանը եղել եւ մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակիցը: Դրա մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Ըստ իս՝ այս իրավիճակից կատեգորիկ եզրակացություններ անելն անիմաստ է․ Հայաստանը եղել եւ մնում է մեր դաշնակիցը, եւ դա, կարծում եմ, ամեն ինչ ասում է»,- հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
«Որքանով տեղյակ է ՀԱՊԿ քարտուղարությունը, հայկական պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական են։ Ամեն դեպքում, սա անկախ եւ ինքնիշխան պետության որոշումն է, ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել դրա վրա։ ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի՝ որպես կազմակերպության լիիրավ անդամի որոշումը»,- հավելել է Տասմագամբետովը։