ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգից դեմոկրատ կոնգրեսական Քրիս Մըրֆին նոյեմբերի 27-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է լրացուցիչ օգնություն ցուցաբերի Իսրայելին եւ Ուկրաինային, եթե այդ երկրները հարգեն մարդու իրավունքները եւ պահպանեն միջազգային իրավունքը:
«Կարծում եմ, որ դա շատ համահունչ է մեր դաշնակիցներին օգնություն տրամադրելու ձեւին, հատկապես պատերազմի ժամանակ: Կարեւոր է, որ մենք ասենք՝ օգնությունը, որը մենք տալիս ենք Ուկրաինային կամ Իսրայելին, պետք է օգտագործվի մարդու իրավունքների օրենքներին համապատասխան»,- CNN-ին տված հարցազրույցում շեշտել է ամերիկացի կոնգրեսականը:
Սենատորը Գազայի խաղաղ բնակչությանը հասցված վնասն անվանել է «անընդունելի»։ «Կարծում եմ, որ հնարավոր է հաղթել [պաղեստինյան շարժումը] ՀԱՄԱՍ-ին առանց այդքան թվով քաղաքացիական զոհերի»,- ընդգծել է Մըրֆին։