ՀՀ բանկերը 2022-ին իրենց եկամտի 80%–ն ապահովել են ոչ ռեզիդենտների հաշվին։ Դրա մասին հայտնել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նա նշել է, որ երկրում ոչ ռեզիդենտներից ստացված լրացուցիչ եկամուտների շնորհիվ բանկերը չեն բարձրացրել վարկերի տոկոսադրույքները։
ԿԲ նախագահը հիշեցրել է, որ 2023-ի հոկտեմբերի վերջին ՀՀ կենտրոնական բանկը վերջին երկու ամիսների ընթացքում երկրորդ անգամ է նվազեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսով՝ սահմանելով 9.5 տոկոս:
Գալստյանը շեշտել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունն ազդել է մասնավորապես հիփոթեքային վարկերի վրա: Նա չի բացառել, որ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը որոշ ժամանակ անց կարող է նվազել։