ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Ռուսաստանը Հայաստանից ազդակ է ստացել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի վերջին կմեկնի Սանկտ Պետերբուրգ:
Ըստ Ուշակովի՝ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը եւ ԵվրԱզԷՍ-ի պաշտոնական գագաթնաժողովին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ինչպես նաեւ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հետեւելով Փաշինյանին, չեն մասնակցի Մինսկում նոյեմբերի 22-ին եւ 21-ին անցկացվող ՀԱՊԿ միջոցառումներին։