2023-ի նոյեմբերին ռուս զինվորականների կորուստը, ըստ ուկրաինական գլխավոր շտաբի, օրական միջինը 931 մարդ է։
Նախորդ վեց շաբաթների ընթացքում գրանցվել են Ռուսաստանի զոհերի ամենաբարձր ցուցանիշները ամբողջ պատերազմի ընթացքում:
Բրիտանական ռազմական հետախուզության տվյալներով՝ մինչ այդ Ռուսաստանը ամենաբարձր մարդկային կորուստները կրել էր 2023-ի մարտին՝ Բախմուտի վրա հարձակման ամենաթեժ պահին, երբ օրական զոհվում էր միջինը 776 մարդ։
Ներկայի ծանր կորուստները բրիտանացի զինվորականները հիմնականում պայմանավորվում են Ավդեեւկա քաղաքի վրա Ռուսաստանի հարձակմամբ։