Պաղեստինյան պետության ստեղծումը եւ Գազայի հատվածի վերահսկողությունը Իսրայելի անվտանգության լավագույն երաշխիքն են։ Դրա մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։
Որպեսզի Գազան չհայտնվի անվերահսկելի զինված խմբավորումների ձեռքում, որոնք ընդունակ են ապակայունացնելու ամբողջ տարածաշրջանը, ԵՄ գլխավոր դիվանագետի համոզմամբ, այս տարածքը պետք է կառավարի իր ժողովրդին ներկայացնող պետությունը: