Իրանը պետք է դադարեցնի Մերձավոր Արեւելքում իրանամետ ուժերի ապակայունացնող գործողությունները: Դրա մասին նոյեմբերի 27-ին Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների արտգործնախարարների նիստի նախօրեին Ստոլտենբերգը նշել է, որ օրերս ականատես են եղել Իրաքում եւ Սիրիայում ԱՄՆ-ի դիրքերի վրա անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների հարվածների, ինչպես նաեւ առեւտրային նավերի վրա հարձակումների:
«Դա մեծացնում է լարվածության սրացման վտանգը: Իրանը պետք է զսպի իր գործընկերներին»,-ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։