Պետդեպարտամենտը նոյեմբերի 27-ին հերքել է Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ սկսելու համար Ուկրաինայի վրա ԱՄՆ-ի եւ Գերմանիայի ճնշումների մասին Bild-ի տեղեկությունը՝ հայտարարելով, որ այն չի համապատասխանում իրականությանը:
«Մենք միշտ ասել ենք, որ Ուկրաինան ինքնուրույն պետք է դա որոշի։ Մենք Ուկրաինային վերաբերող հարցում ոչինչ չենք որոշում առանց Ուկրաինայի»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։