ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը։ Դրա մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
ԱՄՆ արտաքին քաղաքականության մամուլի ծառայության ղեկավարը հայտնել է, որ Բլինքենը Փաշինյանի հետ զրույցում քննարկել է ԱՄՆ աջակցությունը խաղաղության պայմանագրի հասնելու ջանքերին։ Միեւնույն ժամանակ, պետքարտուղարը հայտարարել է աջակցություն Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ նշել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը մեծացնելու ջանքերը։
Բլինքենը շնորհակալություն է հայտնել նախագահ Ալիեւին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ամուր եւ ներկայացուցչական խաղաղության համաձայնագրին նվիրվածության համար: ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ երկարատեւ հակամարտությունը տառապանք է պատճառել ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Հայաստանին՝ միաժամանակ շեշտելով, որ խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանում ձեռնտու է բոլորին։
Հատկանշական է, որ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչ Ջեյմս Օ՛Բրայենը նախօրեին լրագրողների հետ առցանց հարցուպատասխանի ընթացքում հանդես էր եկել նախազգուշական հայտարարությամբ: Ըստ այդմ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ խաղաղ ճանապարհով առեւտրային ուղիների վերաբացման փորձի դեպքում Միացյալ Նահանգները նման փորձը խափանելու համար կկիրառի իր տրամադրության ներքո եղած ամբողջ գործիքակազմը։