ՀԱՄԱՍ-ի հետ զինադադարի շրջանակում Իսրայելը նոյեմբերի 28-ին ազատ է արձակել 33 պաղեստինցի բանտարկյալներից բաղկացած չորրորդ խմբին:
Ըստ «Ալ Ջազիրա»-ի՝ Կատարի արտգործնախարարության խոսնակ Մաջեդ ալ Անսարին հայտնել է, որ ազատ արձակվածների թվում կան 30 երեխա եւ 3 կին։
Ի պատասխան՝ ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի Գազայի հատվածում պահվող 11 իսրայելցիներին։ Նրանք բոլորն էլ երկքաղաքացիություն ունեն. երեքը ֆրանսիացի են, երկուսը՝ գերմանացի, վեցը՝ արգենտինացի։