Երեւանում տրանսպորտային մեծ հոսքերը կանոնակարգելու եւ խցանումները նվազեցնելու նպատակով կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը: Ըստ Երեւանի քաղաքապետարանի` ճանապարհն իրար կկապի մայրաքաղաքի երեք վարչական շրջանները՝ հնարավորություն ստեղծելով զգալիորեն կրճատելու ներկայում գործող ճանապարհը:
«Սա քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված եւս մեկ կարեւոր քայլ է, որը կիրականացնենք միջազգային մեր գործընկերների հետ համատեղ»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհի կառուցման մասին դեռ 2020-ի ապրիլին հայտնել էր Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: