Նոյեմբերի 26-ին մահացել է Հայաստանի ամենատարեց բնակիչը:
Նշված օրը՝ 19:00-ի սահմաններում, Բերդ քաղաքի դիահերձարան է տեղափոխվել հարազատների ներկայությամբ տանը հանկարծամահ եղած՝ Տավուշի մարզի բնակիչ 104-ամյա Արժո Չիլինգարյանը:
Նշենք, որ Ազգային վիճակագրական կոմիտեի 2021-ի տվյալներով՝ Հայաստանի մշտական բնակչության 52,8%-ը կանայք են։ 2021-ի տվյալներով՝ 85 տարեկան եւ ավելի բարձր տարիքի 19 հազար 159 կին կար Հայաստանում։ Առավել երկարակյաց են Տավուշի կանայք։ Այս մարզում ապրում է 85 տարեկան եւ ավելի բարձր տարիքի 1446 կին։