Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը մինչեւ 2024 թվականի հունվարի վերջը երկարաձգել է The Wall Street Journal-ի լրագրող, ԱՄՆ քաղաքացի Էվան Գերշկովիչի կալանքը: Ամերիկացի լրագրողը 2023-ի մարտին լրտեսության մեղադրանքով կալանավորվել էր Եկատերինբուրգում եւ պահվում է Մոսկվայում։
«Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ ՌԴ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով (լրտեսություն) հանցագործություն կատարելու համար մեղադրվող Եվան Գերշկովիչի նկատմամբ կալանքի ժամկետը երկարացվել է 2 ամիս, իսկ ընդհանուր առմամբ՝ մինչեւ 10 ամիս, այսինքն՝ մինչեւ 2024 թվականի հունվարի 30-ը»,- ասված է հաղորդագրության մեջ։