Իրանը նախատեսում է մինչեւ իրանական օրացույցի տարեվերջ (2024 թվականի մարտի 20) տիեզերք ուղարկել 5 նոր արբանյակ։ Ըստ իրանական Tasnim գործակալության՝ դրա մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվա-հաղորդակցային տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը։
«Մենք կարձակենք երկու արբանյակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, 2 արբանյակ՝ պաշտպանության նախարարության կողմից եւ օտարերկրյա մեկ արբանյակ։ Ընդհանուր առմամբ ուղեծիր դուրս կբերվի 5 արբանյակ»,- շեշտել է իրանցի պաշտոնյան։