Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Հյուսիսային Կորեան պնդում է, որ իր նոր լրտեսական արբանյակն արդեն հասցրել է լուսանկարել Սպիտակ տունը եւ Պենտագոնը:
Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները նոյեմբերի 28-ին հայտնել են, որ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը Նորֆոլքի ռազմածովային կայանում դիտել է Սպիտակ տան, Պենտագոնի եւ ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրների արբանյակային լուսանկարները: