ԿԽՄԿ-ի աշխատակիցները նոյեմբերին այցելել են Բաքվում պահվող հայ կալանավորներին: Դրա մասին հայտնել է Ադրբեջանի ԿԽՄԿ գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
ԿԽՄԿ-ից հայտնել են, որ կազմակերպության ներկայացուցիչները միաժամանակ այցելել են Հայաստանում դատապարտված ադրբեջանցի զինծառայողներ Աղշին Բաբիրովին եւ Հուսեյն Ախունդովին: Նրանք մեղադրվում են Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու համար։
Հուսեյն Ախունդովը դատապարտվել է նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակցի սպանության համար։
Ագշին Բաբիրովը դատապարտվել է 11,5 տարվա, Հուսեյն Ախունդովը՝ 20 տարվա ազատազրկման։