Դեկտեմբերի 13-ի նիստում Դաշնային խորհուրդը կհայտարարի նախագահական ընտրությունների մասին, որոնք կանցկացվեն հաջորդ տարվա մարտին: Դրա մասին հայտնել է Ռուսաստանի կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը։
«Իմ տեղեկություններով՝ դեկտեմբերի 13-ին Դաշնության խորհուրդը պաշտոնապես կհայտարարի նախագահական ընտրությունների գործընթացի մեկնարկի մասին»,- լրագրողներին ասել է Զյուգանովը։