Նոյեմբերի 29-ին ջրի սակագնի նվազման վերաբերյալ որոշում է ընդունվելու, սակայն սպառողը չի զգա փոփոխությունները։ Դրա մասին հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Նա հավելել է, որ գործող 208,4 դրամ սակագինը կնվազեցվի մինչեւ 206 դրամ: Ըստ Բաղրամյանի՝ կառավարության հետ համաձայնեցված է, որ սուբսիդավորումը շարունակվի, կփոխվի ընդամենը սուբսիդիայի մեծությունը:
«Սպառողն իր վրա ոչինչ չի զգա։ Սոցիալապես անապահով սպառողների համար ջրի սակագինը հաշվարկային 180 դրամ է, այսօրվա գործող 208.4 դրամը դառնում է 206 դրամ, սակայն սպառողի համար կշարունակի գործել 200 դրամով»,– ասել է ՀԿԾՀ նախագահը։