Եթե Բաքուն քաղաքական կամք դրսեւորի, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում։ Նոյեմբերի 28-ին դրա մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Կարելի է ասել, որ սկզբունքային գրեթե բոլոր հարցերի շուրջ եկել ենք համաձայնության։ Չեմ ուզում հավելյալ մանրամասներ ասել ու դրանով վնասել գործընթացին»,- ասել է Սիմոնյանը։