Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Յոզեֆ Սիկելան հայտնել է, որ հոկտեմբերին որոշ գործարարներ կրկին սկսել են ռուսական գազ ներմուծել Չեխիա։
Ռուսական գազի ներմուծումը ԵՄ ենթակա չէ պատժամիջոցների, քանի որ որոշ երկրներ դեռ չեն կարողանում առանց դրա: «Սակայն, կարծում եմ, ճիշտ է, որ վերջնական սպառողները տեղեկացված լինեն, որ գազ են գնում այն մատակարարներից, որոնք դա գնում են Ռուսաստանից»,- ընդգծել է նախարարը։
Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն նոյեմբերի 27-ին հայտարարել էր, որ մասնավորապես ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունն ընդհանուր առմամբ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից բացառությունների թվում է։