Bloomberg-ը հայտնել է, որ Արգենտինայի նորընտիր նախագահ Խավյեր Միլեյը հուդայականություն է ընդունում։
Ըստ նախագահի ներկայացուցիչներից մեկի՝ դեռեւս անցած շաբաթ օրը Բուենոս Այրեսում Միլեյը մասնակցել է հրեական արարողությանը, որտեղ օրհնություն է ստացել ռաբբիից։
Հոդվածի հեղինակները նշում են, որ այս քայլը կարող է Միլեյին դարձնել Լատինական Ամերիկայում Իսրայելի ամենամեծ աջակիցը։