Եգիպտոսի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները նոյեմբերի 28-ին ժամանել են Կատար՝ քննարկելու Գազայի հատվածում զինադադարի երկարաձգման հարցը։
Եգիպտական Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը հայտնել է, որ հանդես գալով որպես միջնորդ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ բանակցություններում՝ Եգիպտոսը, ԱՄՆ-ը եւ Կատարը մտադիր են «օգտագործել խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը»՝ հումանիտար դադարը երկարաձգելու համար։