Շվեդիայի արտաքին գործերի նախարարը խոստովանել է, որ Անկարայի կողմից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի վավերացումը կախված է Թուրքիային F-35 կործանիչներ տրամադրելուց:
«Մենք արդեն գիտենք, որ այս երկու հարցերը փոխկապակցված են, Էրդողանն արդեն խոսել է սրա մասին սեպտեմբերին: Սա, ինչպես ասում են, պարզապես շատ վատ պահված գաղտնիք է, բայց պետք է հիշել, որ Շվեդիան արդեն կատարել է բոլոր պահանջները՝ ՆԱՏՕ մուտք գործելու համար»,- լրագրողներին ասել է նախարար Թոբիաս Բիլստրյոմը ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ավարտին: