Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, չսպասելով ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ վերջնական որոշմանը, նախապես կազմակերպել է ազգային տոն եւ համերգ: Սրա մասին հայտնում է «Նովոստի Գրուզիան»։ ԵՄ առաջնորդների որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 14-15-ը։
«Մենք ցանկանում ենք համազգային, ազգային տոնակատարություն, հաղթանակի տոնակատարություն եւ համերգ անցկացնել՝ միասին նշելու այս պատմական հաղթանակը, որը մեր երկրի եւ մեր ժողովրդի, մեր կառավարության եւ իշխանությունների աշխատանքի արդյունքն է»,- ասել է Ղարիբաշվիլին նայեմբերի 28-ին Կառավարության նիստում։
Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ առաջարկում է Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրել՝ նախազգուշացնելով, որ ապագայում անհրաժեշտ կլինի «ինը քայլ կատարել»: Այս հանձնարարականի հիման վրա Եվրոպական խորհուրդը վերջնական որոշում կկայացնի դեկտեմբերին։