Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են արգելել ծխելը երկրի լողափերում, զբոսայգիներում, անտառներում եւ դպրոցներին հարող տարածքներում:
Ըստ բրիտանական The Guardian պարբերականի՝ Ֆրանսիայում ավելի վաղ սկսել են գործել ծխողներից շուրջ 7200 ազատ գոտիներ: Իսկ Նիցցայում եւ Ֆրանսիայի Կոտ դ’Լազուրում Քաղցկեղի դեմ ֆրանսիական լիգայի հաստատմամբ դեռ 2012-ին ստեղծվել է առանց ծխախոտի առաջին լողափը: Ծխախոտից ազատ գոտիների ստեղծումից բացի՝ կառավարությունը կթանկացնի ծխախոտը, իսկ մեկանգամյա օգտագործման էլեկտրոնային ծխախոտները կարգելվեն:
Ըստ վիճակագրության՝ ծխախոտի օգտագործումից Ֆրանսիայում տարեկան 75 հազար մարդ է մահանում։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել էր մինչեւ 2032 թվականը ստեղծել «առանց ծխախոտի առաջին սերունդ»։