Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը մերժել է Գազա այցելելու՝ ՀԱՄԱՍ-ի հրավերը: «Հիմա դա մի քիչ վտանգավոր է, բայց ես հավատում եմ, որ Գազայի երկարաժամկետ բարգավաճումը օգուտ կբերի բոլորին»,- հայտարարել է Մասկը:
Ավելի վաղ Բեյրութում անցկացված մամուլի ասուլիսում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Ուսամա Համդանը նախօրեին Իսրայել այցելած ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին հրավիրել է այցելելու նաեւ Գազայի հատված: Համդանը ցանկանում է, որ Մասկը սեփական աչքերով տեսնի իսրայելական ռմբակոծությունների հետեւանքով առաջացած ավերածությունների մասշտաբները:
«Մենք նրան հրավիրում ենք այցելելու Գազա՝ տեսնելու Գազայի բնակիչների դեմ իրականացված ջարդերի եւ ավերածությունների մասշտաբները՝ օբյեկտիվության եւ վստահելիության չափանիշներին համապատասխան»,- ասել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Նոյեմբերի 28-ին նա այցելել էր Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման վայր եւ հայտարարել, որ մտադիր է անել այն, ինչ անհրաժեշտ է՝ սոցիալական ցանցում ատելության տարածումը դադարեցնելու համար: «50 օրվա ընթացքում Իսրայելը ավելի քան 40 հազար տոննա պայթուցիկ է նետել անպաշտպան Գազայի բնակիչների տների վրա,- ասել է Համդանը:- Կոչ եմ անում ԱՄՆ նախագահ Բայդենին վերանայել ԱՄՆ հարաբերությունները Իսրայելի հետ եւ դադարեցնել նրանց զենք մատակարարելը»: