Մոսկվայի հարավում՝ Պոդոլսկի շրջանում, նոյեմբերի 29-ի առավոտյան անօդաչու թռչող սարք է խոցվել: Սրա մասին հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ կամ զոհեր չկան։ Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության մասնագետները»,- ասել է պաշտոնյան։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հակիրճ հայտարարությամբ պարզաբանել է, որ «ինքնաթիռային» տեսակի անօդաչու թռչող սարքը խոցվել է տեղական ժամանակով առավոտյան յոթն անց կեսին։