Politico պարբերականը, ըստ իր ընթերցողների շրջանում արված քվեարկության արդյունքների, Վլադիմիր Զելենսկուն անվանել է տարվա գլխավոր «Երազողը»։
Բրյուսելում Politico-ի միջոցառմանը, որի նպատակն էր հայտարարել «տարվա ամենաազդեցիկ մարդկանց», հաղորդավարը ներկայացրել է վարկանիշները «Գործիչներ», «Երազողներ» եւ «Քանդողներ» անվանակարգերում:
Միջոցառման ժամանակ Զելենսկին ճանաչվել է տարվա գլխավոր «Երազողը»։
«Գործիչներ» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Երրորդ տեղում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակը զբաղեցրել է 4-րդ տեղը։
«Քանդողներ» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է կատալոնացի լրագրող Կարլես Պուչդեմոնը, երրորդը՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, չորրորդը՝ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։
Հաղորդվում է, որ նաեւ 2022 թվականի դեկտեմբերին է Վլադիմիր Զելենսկին Politoco-ի անվանակարգերում տեղ զբաղեցրել՝ դառնալով «Եվրոպայի ամենաազդեցիկ անձնավորությունը»։