Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը՝ նախագահ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, նոյեմբերի 29-ին կանցկացնի տարվա վերջին նիստը, որտեղ այլ հրատապ հարցերի հետ «կքննարկվի իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաեւ Զանգեզուրի միջանցքի հարցը»։
Թուրքական TRT Haber հեռուստաալիքը հայտնում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն նաեւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը եւ Պաղեստինին ցուցաբերվող օգնությունը, ինչպես նաեւ թուրքական զինուժի ձեռնարկած հակաահաբեկչական գործողությունները։