Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները հանդիպում կունենան նոյեմբերի 30-ին՝ երկու երկրների պետական սահմանին։ Դրա մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 23-ին, սահմանների սահմանազատման հարցով հանդիպում անցկացնելու մասին տեղեկությունը հաստատել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն: