Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի նախատեսված այցը Թուրքիա հետաձգվել է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի պատճառով: ՄԱԿ-ի ԱԽ նիստին պետք է մասնակցեին նաեւ Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարները:
Ըստ IRNA գործակալության՝ դրա մասին նոյեմբերի 29-ին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
«Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները պայմանավորվել են, որ ծրագրված այցը կկազմակերպվի մի քանի օրից, եւ դրա ընթացքում կողմերը կքննարկեն Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները»,- ընդգծել է Աբդոլահիանը։