«Դոնալդ Թրամփի կրկին ընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում իսկական աղետ կլինի Եվրոպայի համար»,- հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
«Ով էլ գա Սպիտակ տուն, մի դեպքում աղետ կլինի, մյուս պարագայում՝ մի քիչ ավելի լավ»,- ասել է Պիստորիուսը Բեռլինի արտաքին քաղաքականության Կյորբերի հիմնադրամի ֆորումին ունեցած ելույթում՝ մեկնաբանելով 2024-ի ԱՄՆ նախագահական ընտրությունների ազդեցությունը անդրատլանտյան կապերի վրա։
«Այնուամենայնիվ, նույնիսկ Բայդենի օրոք պարզ է դառնում, որ Միացյալ Նահանգների ուշքումիտքը հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է»,- նշել է նախարարը: Ըստ Բորիս Պիստորիուսի՝ սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի կազմում եվրոպացիները «ստիպված կլինեն ավելի շատ պատասխանատվություն ստանձնել»: