Կասպյան «հնգյակի» արտգործնախարարները կհավաքվեն դեկտեմբերի 5-ին Մոսկվայում: Սրա մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ նախատեսված է մերձկասպյան երկրների՝ Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Թուրքմենստանի արտգործնախարարների հանդիպումը»,- նշել է նա։
Զախարովան հայտնել է, որ այս ձեւաչափով նախարարների խորհրդի շրջանակում նախատեսվում են ՌԴ ԱԳ նախարարի մի շարք երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։