Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը: Սրա մասին ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը։
«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք աջակցել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մի շարք բանակցությունների։ Պետարտուղար Բլինքենն անձամբ մասնակցել է խաղաղության համաձայնագրի մշակման աշխատանքներին, ինչը ճանապարհ կհարթի տարածաշրջանում նորմալ հարաբերությունների, բաց հաղորդակցության եւ առեւտրի համար, որը, մեր կարծիքով, բխում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերից»,- նշել է նա:
Քարփենթերն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «կշարունակի աշխատել կողմերի հետ՝ հասնելու երկու երկրների հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրմանը»: