Roscosmos-ը հրապարակել է աշխարհի ամենամեծ այսբերգի՝ A23a-ի արբանյակային լուսանկարը, որը Ուեդելի ծովից շարժվում է դեպի Շոտլանդական ծով եւ շուտով կարող է փլուզվել։
Այս խոշորագույն այսբերգը, որը պոկվել է Անտարկտիդայից դեռեւս 1986 թվականին եւ ավելի քան 30 տարի Ատլանտյան օվկիանոսի հարավային մասի ծանծաղուտ հատվածներում էր, դուրս է եկել բաց օվկիանոս, որտեղ կարող է ջրի քայքայիչ հատկությունների հետեւանքով փլուզվել։
Ներկա պահին A23a-ի մակերեսը մոտ 4170 քառակուսի կիլոմետր է, ինչը երկու անգամ գերազանցում է Սանկտ Պետերբուրգի տարածքը։