Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ նախօրեին մեկնել է Թուրքիա, որտեղ քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը:
«Քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը»,- X-ի իր գրառման մեջ նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։