Գյումրու կամերային երաժշտության դահլիճում նոյեմբերի 3-ին տեղի էր ունեցել Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը՝ գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու պատվավոր քաղաքացի Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:
Համերգի ավարտին հայտարարվել էր նախաձեռնության մասին. գոյացած հասույթով երաժշտական գործիքներ են գնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ Գյումրի տեղափոխված, արվեստի եւ երաժշտական դպրոցներում սովորող ու երաժշտական գործիքի կարիք ունեցող չորս աշակերտի համար։
Այսօր արդեն գնվել եւ երեխաներին են փոխանցվել 3 դաշնամուր եւ 1 ջութակ։
Այս պահին Գյումրու արվեստի եւ երաժշտական դպրոցներում սովորում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ Գյումրի տեղափոխված 7 աշակերտ։