Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ պատանդների ազատ արձակման գործընթացը միջնորդների ջանքերով շարունակելու շնորհիվ Իսրայելի զինուժի եւ ՀԱՄԱՍ խմբավորման միջեւ հրադադարը երկարաձգվել է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը մերժել է ազատ արձակման ենթակա պատանդների՝ ՀԱՄԱՍ-ի կազմած ցանկը, քանի որ ցանկում պատանդներից 10-ն արդեն ողջ չեն, հետեւաբար հրադադարը պետք է ավարտվեր ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ի 7:00-ին։
Իսրայելի Channel 12 հեռուստաալիքի լրագրող Ամիտ Սեգալը, վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրներին, հայտնել է, որ հրադադարի ավարտից 20 րոպե առաջ ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է հանձնել ազատ արձակման ենթակա պատանդների վերանայված ցանկը, որին ՑԱԽԱԼ-ը համաձայնել է։