Միացյալ Նահանգները լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում Իրանի, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայի նկատմամբ։
Թարմացված ցանկում ընդգրկվել են Իրանի քաղաքացիներ եւ կազմակերպություններ՝ ահաբեկչությանն առնչվող կապերի, իսկ հյուսիսկորեականները՝ կիբեր սպառնալիքի պատճառով։
Նոյեմբերի 28-ին հանրապետական սենատոր Թոմ Քոթոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սխալ քաղաքականություն է վարում Իրանի նկատմամբ Մերձավոր Արեւելքում։ Նրա տվյալներով՝ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Թեհրանը հարձակվել է տարածաշրջանում ամերիկյան մոտ 70 դիրքի վրա, սակայն Վաշինգտոնից համարժեք պատասխան չի ստացել։
Մի քանի շաբաթ առաջ էլ ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին մեղադրել էր Կորեական թերակղզում հակամարտություն հրահրելու համար։