Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա՝ մասնակցելու ԵԱՀԿ արտգործնախարարների համաժողովի աշխատանքներին։
Հաղորդվում է, մինչդեռ, որ Լավրովի ինքնաթիռը Սկոպյե է հասել Հունաստանի օդային տարածքով, թեեւ ի սկզբանե ակնկալվում էր, որ օդանավը կանցնի Բուլղարիայով, հատկապես հաշվի առնելով այս պետության կողմից թույլտվությունը։ Սակայն բուլղարական համապատասխան կառույցները թույլատրել են Սերգեյ Լավրովին սպասարկող ինքնաթիռի անցումը երկրի օդային տարածքով այն դեպքում, եթե օդանավի մեջ չլինի ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Վերջինս այս կապակցությամբ հայտարարել է, որ իրեն վերաբերող արգելքի մասին տեղյակ չի եղել։
Այդպիսով Սերգեյ Լավրովի եւ նրան ուղեկցող աշխատանքային խմբի մեկնելը Հյուսիսային Մակեդոնիա Բուլղարիայի օդայանի տարածքով հնարավոր չի եղել։
Հրաժարվում են մասնակցելուց՝ Լավրովի պատճառով
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Շիմոն Շինկովսկին եւս հրաժարվել է Սկոպյեում ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելուց՝ ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի այնտեղ լինելու պատճառով։
Ուկրաինան եւ Մերձբալթյան պետությունները նույնպես հայտարարել են, որ չեն ցանկանում մեկնել Հյուսիսային Մակեդոնիա՝ Լավրովի ներկայության պատճառով։