Նոյեմբերի 30-ին ահաբեկչական գործողություն է կատարվել Երուսաղեմում:
Երկու ահաբեկիչ սպանվել է տեղում, իսկ անվտանգության ուժերը ներկայում փնտրում են նրանց հնարավոր հանցակիցներին։ Ահաբեկիչները զինված են եղել ռազմական M-16 ավտոմատներով։
Նախնական քննությունը ցույց է տալիս, որ ահաբեկիչները նախ վրաերթի են ենթարկել ավտոբուսի կանգառում հավաքված մարդկանց, ապա գործարկել են պայթուցիկ սարք, որից հետո կրակ են բացել տարածքում գտնվող մարդկանց վրա։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ ահաբեկչության հետեւանքով 3 մարդ է զոհվել, վիրավորվել է ավելի քան տասը մարդ, բժիշկներն այժմ օգնում են նրանց: Վիրավորներից չորսը ծայրահեղ ծանր վիճակում են։