Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին համաշխարհային հանրությանը կոչ է արել վերսկսել երկխոսությունն Իրանի հետ եւ չանտեսել Թեհրանի միջուկային հավակնությունները:
«Ուշադրությունը կարող է, իհարկե, այլ բանի վրա կենտրոնանալ: Բայց դա չի լուծում խնդիրը, դա կարող է նույնիսկ ավելի սրել իրավիճակն այն առումով, որ նկատվում է որոշակի անտարբերության զգացում։ Մարդիկ կարող են ուշադրություն չդարձնել Իրանի միջուկային հավակնություններին, բայց խնդիրը դրանով չի վերանում»,- ընդգծել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։