Հայ-ադրբեջանական սահմանագծի Իջեւանի եւ Ղազախի հատվածում սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների աշխատանքի շրջանակում նոյեմբերի 30-ին մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուսթաֆաեւի հանդիպումը:
Ավելի վաղ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջեւ պետական սահմանին: