Առաջարկվում է, որ ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին այսուհետեւ պաշտոնի նշանակի ու պաշտոնից ազատի ոչ թե նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, այլ հենց վարչապետը։ ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը։
Որպես հիմնավորում նշվում է այն, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է։ Նախատեսվող փոփոխությունների ընդունումից հետո ԱԱԾ տնօրենը եւ տեղակալները համարվելու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք։ Խորհրդարանը հարցը կքննարկի հրատապ ռեժիմով։