Ամանորյա տոների կապակցությամբ 2024 թվականին ոչ աշխատանքային կլինեն հունվարի 1-ը եւ 2-ը: Հունվարի 3-ից կսկսվի աշխատանքային տարին:
«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքի համաձայն՝ Ամանորի եւ Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ: Հունվարի 6-ին Սուրբ Ծնունդի եւ Հայտնության տոնն է, այդ օրը եւս կլինի ոչ աշխատանքային»,- նշել են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Օրեր առաջ քաղաքացիների հարցերին առցանց պատասխանելու ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ նշել էր, որ 2024 թվականին աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 4-ից։