Կառավարությունը որոշել է օրենքով հստակեցնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի ընթացակարգերը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է հաստատել առանձին ընթացակարգ: Դրանով կսահմանվեն փախստականի կարգավիճակով անձին կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, տեսակը փոխելու, վճարելու եւ գործ վարելու կարգի առանձնահատկությունները։
Նախարարը հավելել է, որ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված փախստական ճանաչված անձը, որի կենսաթոշակի գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում, մինչեւ 2024 թվականի հունիսի 1-ը կարող է օրենքով կենսաթոշակ նշանակելու համար առցանց դիմում ներկայացնել:
«Ընդ որում՝ դիմումին որեւէ փաստաթուղթ կցելու կարիք չի լինելու»,- մանրամասնել է Խաչատրյանը։