ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ նոյեմբերի 30-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ երկու երկրների պատվիրակությունների հինգերորդ հանդիպմանը կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական եւ ընթացակարգային մի շարք հարցերի:
Նախնական համաձայնեցվել են Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների նիստերի եւ համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման եւ անցկացման աշխատակարգի տեքստը: Կողմերը պայմանավորվել են սկսել երկու երկրների հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաեւ համաձայնության են եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը:
Կողմերը պայմանավորվել են նաեւ աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը: