ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի երկխոսությունը: Դրա մասին նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ եւ Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին։
«Նախագահությունն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի հասնելուն ուղղված քաղաքական գործընթացի շարունակմանը»,- նշել է Օսմանին։
ԵԱՀԿ գործող նախագահը հավելել է, որ կազմակերպությունն առաջարկում է «կառուցողական երկխոսության» հարթակ։