Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ընդլայնման եւ հարեւանության վարչության տնօրեն Լիոնել Ռափայլին եւ ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրային:
Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները վերահաստատել են, որ բանկը պատրաստ է հայկական կողմի հետ քննարկելու նոր նախագծերի իրականացման շուրջ համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, նրանք պատրաստակամություն են հայտնել քննարկելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանման հետեւանքով առաջացած խնդիրների լուծմանն աջակցելու հնարավորությունները: